Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար է հաստատվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար է հաստատվել

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 21-ի գիշերն ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև։ Հակամարտության 11 օրում ավելի քան 200 մարդ է զոհվել, մեծ մասը՝ Գազայի հատվածում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հրադադար հաստատելու որոշում է կայացրել և նշել է, որ Իսրայելը մեծ նվաճումներ է գրանցել 11 օրվա ընթացքում, գրում է BBC-ն։

«Ողջունում եմ կրակի դադարեցումը Գազայի և Իսրայելի միջև 11 օրյա մարտական գործողություններից հետո և կոչ եմ անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ և շնորհակալություն հայտնել նրան հրադադարի մասին որոշման համար։

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կաշխատի ՄԱԿ հետ Գազայի հատվածին շտապ հումանիտար օգնություն հասցնելու հարցում։

Սրացումը Իսրայելում սկսվեց մայիսի 10-ին։ Ըստ պաղեստինյան կողմի, Գազայի հատվածում առնվազն 232 խաղաղ բնակիչ է զոհվել, որից մոտ 100-ը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելը պնդում է, որ զոհվածներից առնվազն 150-ը եղել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններ։ Իսրայելում հրթիռակոծության հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---