ՀՀ-ում է Իրանի տրանսպորտի նախարարը․ Քննարկելու են փոխադրումների տարանցումը

ՀՀ-ում է Իրանի տրանսպորտի նախարարը․ Քննարկելու են փոխադրումների տարանցումը

PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին ժամանել է Հայաստան՝ քննարկելու Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու գործարկման հարցը, գրում է ParsToday-ը։

Հայաստան այցի շրջանակում Էսլամին հայ պաշտոնյաների հետ քննարկելու է Իրանից Հայաստան փոխադրումների տարանցման, երկու երկրի միջև երթևեկության և տրանզիտի դյուրացման, ենթակառուցվածքների ավելացման, ճանապարհային վճարների կրճատման, խոչընդոտների վերացման, հայկական ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու, տրանսպորտային և ճանապարհային երթուղիների վերականգնման հետ կապված հարցեր:

Նախատեսված են Էսլամիի հանդիպումները Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի, էկոնոմիկայի նախարար պաշտոնակատար Վահան Քերոբյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այցը նախատեսված է մայիսի 25-ին։

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---