Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «Բատե» ֆուտբոլային ակումբի հետ13 մարտի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի երկրորդ կազմի խաղացող Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «Բատեի» հետ: Այդ մասին է հաղորդում բելառուսական ակումբի մամլո ծառայությունը: «Բատե» ֆուտբոլային ակումբը որոշեց հավաքագրել հայ ֆուտբոլիստին Թուրքիայից վերադառնալուն պես, որտեղ ակումբը ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Իսկ փորձաշրջան անցնող Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Իգոր Բուգաեւին եւ նրա արգենտինացի գործընկեր Հերման Պյետրոբոնային «Բատեի» մարզիչների շտաբը որոշել է մերժել: Նշենք, որ Գոհարյանը Թուրքիայում անցնող ուսումնամարզական հավաքի ժամանակ «Բատեի» կազմում դուրս է եկել դաշտ Մոսկվայի «Սպարտակի» եւ ՌԴ առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ «Չիտա» թիմի դեմ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |