Երևանն առաջիկա 6 ամսում 8․6 մ 211 նոր ավտոբուս կունենա

Երևանն առաջիկա 6 ամսում 8․6 մ 211 նոր ավտոբուս կունենա

PanARMENIAN.Net - Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8․6 մետրանոց 211 նոր ավտոբուս։ Այդ մասին ավագանու հերթական նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նոր ավտոբուսները համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում CNG-ով (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Տեղյակ եք, որ նախորդ ավագանու նիստի ժամանակ ես ստորագրեցի պայմանագիր, որով մենք ձեռք ենք բերելու 8.6 մետրանոց, ցածր հատակով և միջազգային բոլոր նորմերին համապատասխանող 161 ավտոբուս: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ևս մեկ պայմանագիր էլ ենք արդեն կնքել՝ նույնատիպ 50 ավտոբուսների համար: Դրանց մատակարարումը ևս կապահովվի 6 ամսվա ընթացքում: Ստացվեց 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս»,- նշել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---