Հարությունյան. Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, ոչ մի կրակոց չկա, բայց կրակոցը եղավ26 մայիսի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում, անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Բաքվի ապատեղեկատվությանն իրենց դիրքերը գնդակոծելուն, հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դիմում է այդ հնարքին՝ սեփական գործողությունները կոծկելու համար։ «Գիտենք՝ իրենք ինչ մարտավարություն են իրականացնում։ Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, ոչ մի կրակոց չկա, բայց այդ կրակոցը եղավ»,- ասել է նա։ Հարությունյանը հավելել է, որ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ հերքելով տեղեկությունը։ Նա նշել է, որ ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և փորձում են դա կոծկել: Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որում ՀՀ զինված ուժերին մեղադրում են մայիսի 24-26-ն Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքերը գնդակոծելու մեջ, այն անվանել է փաստերը կոծկելու խղճուկ փորձ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |