Ամերիաբանկը բանկային քարտերի դիզայնի մրցույթ է հայտարարում

Ամերիաբանկը բանկային քարտերի դիզայնի մրցույթ է հայտարարում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հայտարարում է վճարային քարտերի դիզայնի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ թե անհատները, թե ընկերությունները:

Մրցույթը կանցկացվի «Քո ձեռագիրը բոլորիս ձեռքում» խորագրի ներքո` հնարավորություն տալով նկարիչներին և դիզայներներին դրսևորելու իրենց հմտությունները, ստեղծելու քարտ, որը յուրաքանչյուրը կցանկանա ունենալ իր դրամապանակում:

Ներկայացված դիզայնը պետք է ստեղծվի բանկի կողմից տրամադրված նախատիպի և պահանջների հիման վրա: Հարկավոր է տրամադրել դիզայնի ադապտացիա 3 դասի քարտատեսակների համար` Classic/Standard, Gold և Platinum:

Մրցույթի մասնակիցները պետք է ուղարկեն դիզայնի իրենց տարբերակը/ները cardcontest@ameriabank.am էլ. փոստով մինչև հունիսի 18-ը` Երևանի ժամանակով 18:00-ն ներառյալ:

Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով: Մրցույթին մասնակցությունն անվճար է։

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի և ֆեյսբուքյան լայքերի քվեարկության արդյունքում առավելագույն ձայները ստացած լավագույն դիզայնը կարժանանա 1 մլն դրամ մրցանակի (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների): Ֆեյսբուքի լայքերով առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200,000 դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200,000 դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի առաքելությունն է` բարելավել կյանքի որակը, որդեգրած քաղաքականությունը` մարդակենտրոնությունը. ցանկացած լուծման կենտրոնում մարդն է:

Մրցույթի պայմաններին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---