Կորոնավիրուսից մահացածներն այսուհետ նույնպես կդիահերձվեն![]() 4 հունիսի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձինք այսուհետ նույնպես կդիահերձվեն։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից հետո օրենսդրական փոփոխություն կատարվեց, որով այդ վարակով ախտահարված անձանց դիահերձումն արգելվեց։ Ներկայիս վերախմբագրմամբ, այդ արգելքն այլևս չի գործի։ Հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,050-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4452 դեպք կա, այլ պատճառով՝ 1088։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |