ՌԴ-ում սկսվել է Covid-19-ի դեմ պլազմայի հիման վրա նոր դեղամիջոցի արտադրությունը

ՌԴ-ում սկսվել է Covid-19-ի դեմ պլազմայի հիման վրա նոր դեղամիջոցի արտադրությունը

PanARMENIAN.Net - ՌԴ-ում սկսվել է Covid-19-ի դեմ իմունոգլոբուլինի արտադրությունը՝ վարակից ապաքինված մարդկանց արյան պլազմայի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։

«Սա հակաքովիդային իմունոգլոբուլին է՝ սա արդեն բարձր խտության պրեպարատ է, որը թույլ է տալիս չեզոքացնել վիրուսը, և, որն, անշուշտ, առավել գերադասելի է հակաքովիդային պլազմայից»,-պարզաբանել է նախարարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մուրաշկոն ասել է, որ հարկավոր է ավելացնել պրեպարատի արտադրությունը և hավելել որ դրա համար անհրաժեշտ է պլազմա։

Ըստ նախարարի, մոնոթերապիան միշտ չէ, որ անհրաժեշտ արդյունքն է տալիս, ուստի բժիշկներն ընտրում են նաև դեղամիջոցների կոմբինացիա և այժմ տվյալներ կան արյան պլազմայի համադրելիության մասին հակավիրուսային դեղամիջոցների հետ։

Ապրիլի 1-ին ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է աշխարհում առաջին «Քովիդ-գլոբուլին» իմունոգլոբուլինը, որը նախատեսված է կորոնավիրուսի բուժման համար։ Պրեպարատը մշակվել է «Նացիմբիո։ հոլդինգում, որը պատկանում է «Ռոստեխին»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---