Ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական թերթը կարող է փակվել14 մարտի 2009 - 17:14 AMT PanARMENIAN.Net - 2007թ. Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված բանակցությունները մոտեցել են ավարտին: Այդ մասին գրում է Sabah թուրքական թերթը: «Երեւանն ու Անկարան համաձայնության են եկել կարգավորելու հարաբերությունները, եւ ապրիլին սպասվում է այդ բանակցությունների ամփոփումը, որի արդյունքը կարող է դառնալ հայ-թուրքական սահմանի բացումը»,- գրում է թերթը` ընդգծելով, որ թուրքական իշխանությունները Երեւանին պայման են դրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի ապրիլի 24-ից հետո: «Բեռնում ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են դիվանագիտական կապերի հաստատման եւ դեսպանությունների բացման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ հանձնաժողովի ստեղծման եւ պատմաբաններիր կողմից 1915թ. իրադարձությունների խնդիրը դիտարկելու, 1921թ. Կարսի պայմանագրի, Թուրքիայի հանդեպ տարածքային բողոքներից Հայաստանի հրաժարվելու, ինչպես նաեւ սահմանի բացման եւ սահմանամերձ առեւտրի կարգավորման հարցերի քննարկման վերաբերյալ Անկարայի ու Երեւանի միջեւ պաշտոնական բանակցությունների մեկնարկ»,- գրում է Sabah-ը: 2008թ. սեպտեմբերին կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հանդիպումը: Թուրքիայի արտգործնախարարի տեղակալներ Էրթօղրուլ Ափաքանը եւ Ունալ Չեւիքոզը հայ գործընկերների հետ հանդիպեցին Բեռնում, որտեղ նախօրոք` մայիս եւ հուլիս ամիսներին արդեն տեղի էին ունեցել գաղտնի բանակցություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |