Ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական թերթը կարող է փակվել14 մարտի 2009 - 17:14 AMT PanARMENIAN.Net - 2007թ. Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված բանակցությունները մոտեցել են ավարտին: Այդ մասին գրում է Sabah թուրքական թերթը: «Երեւանն ու Անկարան համաձայնության են եկել կարգավորելու հարաբերությունները, եւ ապրիլին սպասվում է այդ բանակցությունների ամփոփումը, որի արդյունքը կարող է դառնալ հայ-թուրքական սահմանի բացումը»,- գրում է թերթը` ընդգծելով, որ թուրքական իշխանությունները Երեւանին պայման են դրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի ապրիլի 24-ից հետո: «Բեռնում ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են դիվանագիտական կապերի հաստատման եւ դեսպանությունների բացման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ հանձնաժողովի ստեղծման եւ պատմաբաններիր կողմից 1915թ. իրադարձությունների խնդիրը դիտարկելու, 1921թ. Կարսի պայմանագրի, Թուրքիայի հանդեպ տարածքային բողոքներից Հայաստանի հրաժարվելու, ինչպես նաեւ սահմանի բացման եւ սահմանամերձ առեւտրի կարգավորման հարցերի քննարկման վերաբերյալ Անկարայի ու Երեւանի միջեւ պաշտոնական բանակցությունների մեկնարկ»,- գրում է Sabah-ը: 2008թ. սեպտեմբերին կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հանդիպումը: Թուրքիայի արտգործնախարարի տեղակալներ Էրթօղրուլ Ափաքանը եւ Ունալ Չեւիքոզը հայ գործընկերների հետ հանդիպեցին Բեռնում, որտեղ նախօրոք` մայիս եւ հուլիս ամիսներին արդեն տեղի էին ունեցել գաղտնի բանակցություններ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |