ՄԻՊ․ Երբևէ չեմ զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի հանդեպ ատելություն տարածի

ՄԻՊ․ Երբևէ չեմ  զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի հանդեպ ատելություն տարածի

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասին հայտարարությանը, ասել է, որ երբևէ չի նկատել կամ զգացել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ ատելություն տարածի։

Փաշինյանը, Տավուշում քարոզարշավի ժամանակ խոսելով «վերարտադրվող էլիտաների մասին», ասել է, թե բոլոր պաշտոններն այդ էլիտաների համար է եղել և ադ ամենից շատ երևում է իրավաբանների վրա։ Նա հայտարարել էր, թե ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսն ատում է սեփական ժողովրդին։

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն են այն շրջանավարտներին դասավանդել, ովքեր այսօր աշխատում են Կառավարության ղեկավար մարմիններում, դատական իշխանության և իրավապահ մարմինների համակարգում: Արդյոք այս շրջանավարտներն ատելությամբ են լցված ժողովրդի նկատմամբ:

Ինքս սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, իսկ 2005 թվականից ֆակուլտետում դասավանդում եմ:

Որևէ անգամ չեմ նկատել կամ զգացել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---