Էրդողանն ու Ալիևը Շուշիում դաշնակցային հարաբերությունների հռչակագիր են կնքել

Էրդողանն ու Ալիևը Շուշիում դաշնակցային հարաբերությունների հռչակագիր են կնքել

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին։

Ըստ Ալիևի, այն ամենաբարձր մակարդակի է բարձրացնում երկու երկրի միջև հարաբերությունները։

«Այսօրվա դրությամբ մենք որակապես նոր կապեր ենք ստեղծել։ Եվ այս հռչակագրի բոլոր կետերը մեր ապագա գործակցության երաշխիքն են»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Ալիևը հավելել է, որ Շուշիի հռչակագրով նախատեսվում է ամրապնդել գործակցությունը Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության և փոխադարձ ռազմական օգնության ոլորտում։

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։

Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ալիևը դիմավորել է նրան Ֆիզուլիում և այնտեղից արդեն նրանք ժամանել են Շուշի։

Այցի շրջանակում Էրդողանը բանակցություններ կվարի Ալիևի հետ Շուշիում, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---