16 մարտի 2009 - 14:00 AMT
Հայաստանը մասնակցում է Փարիզի գրքի տոնավաճառին
Մարտի 13-ին Փարիզում բացվեց Գրքերի 29-րդ տոնավաճառը, որի աշխատանքին առաջին անգամ մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ցուցահանդեսում ներկայացվել են Հայաստանում հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով հրատարակված գրքեր: Ըստ հայկական պատվիրակության ներկայացուցչի, «Հայաստան» ստենդը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ հայկական ծագում չունեցող ընթերցողների մոտ: 21-րդ ստենդում «Մասնավոր հրատարակություններ» բաժնում ներկայացված է ակադեմիկոս Ժերար Դեդյանի հեղինակած «Հայ ժողովրդի պատմությունը»: