Ոստիկանություն․ Սիսիանում «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկը, ներկայացուցիչների բնակարանները խուզարկվել են

Ոստիկանություն․ Սիսիանում «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկը, ներկայացուցիչների բնակարանները խուզարկվել են

PanARMENIAN.Net - Ոստիկանությունից արձագանքել են համացանցում տարածվող տեղեկությանը, թե իրավապահները Սյունիքում «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---