ՀՀ-ում կորոնավիրուսի 100 նոր դեպք կա և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 100 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,430-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4503 դեպք կա, այլ պատճառով՝ 1096։

Ապաքինվել է ևս 48 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,230 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2601 մարդ:

Հունիսի 22-ին կատարվել է 3881 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,160,290 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---