Բռնցքամարտիկ Բազեյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտիկ Բազեյանը՝ Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Իտալիայի Ռոզետո-դելի-Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից կվերադառնա մեկական ոսկե և արծաթե մեդալով:

56 կգ քաշային Արթուր Բազեյանը, նոկաուտով հաղթելով իռլանդացի մրցակցին, նվաճել է ոսկե մեդալ, իսկ Համբարձում Հակոբյանը եզրափակիչում հավասար պայքարում զիջել է ռուս մրցակցին ու արժանացել արծաթե պարգևի, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ։ Հայ մարզիկը անցկացրել է 4 մենամարտ և բոլորում համոզիչ առավելությամբ հաղթել մրցակիցներին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---