ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել![]() 25 հունիսի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել։ Որոշումները կայացվել են Ադրբեջանի քաղաքացիների 6 բողոքի հիման վրա։ Ադրբեջանի կառավարությունը հայցվորներին ընդհանուր առմամբ պետք է 20,200 եվրո (մոտ $17,000) վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Jam News-ը։ Փոխհատուցումը պետք է վճարվի 3 ամսում։ Վերոնշյալ գործերում հայցվորները դիմել էին ազգային դատարաններ քաղաքացիական հայցերով, սակայն ադրբեջանական դատարանները քննել են գործերը հայցվորների բացակայությամբ՝ չտեղեկացնելով նրանց դատական նիստերի անցկացման վայրի և ժամի մասի։ Իսկ հետո հայցվորների օգտին ընդունված որոշումները չեն կատարվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |