ՌԴ-ում թույլատրել են պատվաստել հղիներին «Սպուտնիկ V»-ով

ՌԴ-ում թույլատրել են պատվաստել հղիներին «Սպուտնիկ V»-ով

PanARMENIAN.Net - ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է պատվաստել հղիներին «Սպուտնիկ V»-ով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Դա թույլ կտա պատվաստել կորոնավիրուսի ծանր ընթացքի բարձր ռիսկով հղիներին»,-ասել է նա, գրում է Interfax-ը։

Նա նշել է, որ որոշումը կայացվել է կլինիկական հետազոտությունների դրական արդյունքների և պատվաստանյութի անվտանգության, ինչպես նաև կլինիկական հետազոտություններում դրա արդյունավետության և անվտանգության հիման վրա, նաև հետգրանցման շրջանում։

Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը կիրառվում է նաև Հայաստանում։ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---