ԱՀԿ․ Կորոնավիրուսի դեմ պատվաստում կարելի է ստանալ հակամարմինների առկայության ցանկացած մակարդակի դեպքում![]() 26 հունիսի 2021 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստումը չի կարող վնասել օրգանիզմին հակամարմինների առկայության ցանկացած մակարդակի դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ «Եթե դուք հակամարմիններ ունեք, դա չի նշանակում, որ պատվաստանյութը ձեզ կարող է վնասել։ Դա ճիշտ չէ։ Անկախ հակամարմինների մակարդակից կարելի է անվնաս պատվաստվել»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։ Նա հավելել է, որ ԱՀԿ հորդորը՝ հակամարմինների առկայության թեստ չհանձնել, մնում է ուժի մեջ, քանի որ իմունիտետի հստակ մակարդակը որոշելու համար հարկավոր է գիտական լաբորատորիա և նեղ մասնaգիտացման թեստեր։ «Այդ թեստերը շատ չեն ասի։ Հնարավոր է, հանգստացնեն ձեզ»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է պատվաստել հղիներին «Սպուտնիկ V»-ով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |