ՀՖՖ նախագահ․ Հնարավոր է՝ 2022-ին ՀՀ-ում տեսակրկնապատկերի համակարգ գործարկվի![]() 28 հունիսի 2021 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է՝ հնարավոր է, որ 2022-ին Հայաստանում գործարկվի տեսաօգնության VAR համակարգը։ «Մենք սկսել ենք տեսակրկնապատկերների VAR համակարգը ներդնելու գործընթացը, որը մոտ 8-10 ամիս կտևի: Գործընթացը բարդ է և կապված է ոչ միայն տեխնիկական հնարավորությունների, այլև մրցավարների վերապատրաստման հետ: Համակարգը կօգնի ավելի լավ անցկացնել առաջնությունները», - ՀՖՖ հերթական տարեկան ժողովի ժամանակ ասել է Մելիքբեկյանը, գրում է Aysor.am-ը։ Տեսաօգնության համակարգը (VAR) ֆուտբոլ խաղալու կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի հանդիպման վիճելի պահերը կրկնապատկերների միջոցով դիտել ու նոր միայն որոշում կայացնել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |