Մոսկվայում խորհրդատվություններ տեղի կունենան ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի վերաբերյալ հարցերի շուրջ17 մարտի 2009 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Մոսկվայում տեղի կունենան Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փորձագետների խորհրդատվություններն Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ)-իստեղծման հարցերի շուրջ:«Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ գագաթնաժողովի որոշումն իրագործելու նպատակով աշխատանքային խումբը նախապատրաստել է ԱԱՀՈՒ-ի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծերը: Փորձագետները կքննարկեն եւ կհամաձայնեցնեն այդ առնչությամբ Կազմակերպության անդամ պետությունների առաջարկություններն ու դիտողությունները», - հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Վալերի Սեմերիկովի խոսքերով, խորհրդատվությունների կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների, արտաքին քաղաքական գերատեսչությունների, պաշտպանության նախարարությունների, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |