Մոսկվայում խորհրդատվություններ տեղի կունենան ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի վերաբերյալ հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Մոսկվայում տեղի կունենան Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փորձագետների խորհրդատվություններն Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ)-իստեղծման հարցերի շուրջ:



«Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ գագաթնաժողովի որոշումն իրագործելու նպատակով աշխատանքային խումբը նախապատրաստել է ԱԱՀՈՒ-ի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծերը: Փորձագետները կքննարկեն եւ կհամաձայնեցնեն այդ առնչությամբ Կազմակերպության անդամ պետությունների առաջարկություններն ու դիտողությունները», - հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:



Վալերի Սեմերիկովի խոսքերով, խորհրդատվությունների կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների, արտաքին քաղաքական գերատեսչությունների, պաշտպանության նախարարությունների, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---