Բայդեն․ Իմ նախագահության օրոք Իրանը միջուկային զենք չի ունենա

Բայդեն․ Իմ նախագահության օրոք Իրանը միջուկային զենք չի ունենա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Իմ նախագահության օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,-ասել է նա, գրում է Ռոսբալտը՝ AP-ին հղումով։

Բայդենն ասել է, որ արդեն կարգադրել է հարվածներ հասցնել այն խմբավորումների օբյեկտներին, որոնք կարող են կապված լինել Իրանի իշխանությունների հետ։ Ըստ նրա՝ հենց այդ ստորաբաժանումներն են հարվածներ հասցրել ամերիկացի զինծառայողներին։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իրաքա-սիրիական սահմանին Ալ Բուքամալի շրջանում։ Պենտագոնն ավիահարվածները բացատրել էր Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա ԱԹՍ-ների հարձակմանը պատասխանելու անհրաժեշտությամբ։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---