Նիդերլանդների խորհրդարանը ՀՀ պահանջով բոյկոտել է ՈւԵՖԱ-ի խաղը Բաքվում

Նիդերլանդների խորհրդարանը ՀՀ պահանջով բոյկոտել է ՈւԵՖԱ-ի խաղը Բաքվում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանը բոյկոտել է Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային հանդիպումը՝ արձագանքելով ՀՀ պահանջին։ Այդ մասին հայտնել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների միությունը (FAON)։

Հունիսի 23-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն ընդունել է ներկայացուցիչներին Ադրբեջան չուղարկելու առաջարակը, եթե Նիդերլանդների հավաքականն իրավունք ստանա խաղալու քառորդ եզրափակչում, որը կայանալու է Բաքվում հուլիսի 3-ին։

FAON-ը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի անդամներին, որոնք հանդես են եկել այդ առաջարկով։ Այդպիսով՝ ոչ թագավորը, ոչ կառավարությունն իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկի Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումները դիտելու։

Փաստաթղթում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո դեռևս ավելի քան 200 հայ գերի է ապօրինի պահվում Ադրբեջանում, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Փաստաթղթում նաև դատապարտվում է այսպես կոչված «Ավարի պուրակի» բացումը Բաքվում։

Հայտարարության մեջ ասվում էր, որ եթե Նիդերլանդները հունիսի 27-ին հաղթեն Չեխիային ֆուտբոլի Եվրո-2020-ում, իրավունք կստանան մասնակցելու Բաքվում կայանալիք քառորդ եզրափակչին Դանիայի կամ Ուլեսի հետ, սակայն Նիդերլանդները պարտվեցին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---