Ալերգիկներն ավելի հազվադեպ են հիվանդանում կորոնավիրուսով![]() 2 հուլիսի 2021 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ալերգիկ հիվանդություններով տառապող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում կորոնավիրուսով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Բժշկակենսաբանական դաշնային գործակալության իմունոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մուսա Խաիտովը։ «Պանդեմիայի բռնկումից ի վեր մոտ 1․5 տարի է անցել, սակայն, հենց սկզբից տվյալներ ի հայտ եկան, որ ալերգիայով հիվանդներն ավելի հազվադեպ են կորոնավիրուսով վարակվում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ այլ հետազոտությունների, ալերգիկ բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ կորոնավիրուսը չի ծանրացնում հիվանդության ընթացքը։ «Թե ինչի հետ է դա կապված՝ դժվար է ասել, տարբեր հիպոթեզներ կան, որոնք, սակայն, հաստատման կարիք ունեն»,-ասել է գիտնականը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է պատվաստել հղիներին «Սպուտնիկ V»-ով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |