Հուլիսի 3-4-ին կտրուկ կշոգի՝ ամսի 4-ին +40-41 աստիճան կլինի![]() 2 հուլիսի 2021 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ից սկսած՝ օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, տաք օդի հոսանքը կնահանջի Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, խոսելով հունիսի աննախադեպ շոգերի մասին, տեղեկացրել է, որ հուլիսին նույնպես շոգ է լինելու, ՀՀ ամբողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Սուրենյանն ասել է, որ հուլիսի 3-4-ին սպասվում է հերթական տաք հոսանքի ներթափանցումը Իրաքի տարածքից, ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է մոտ 4-5 աստիճանով, իսկ ամսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40-41 աստիճան՝ Երևանում, Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովտային գոտում, բայց դա կարճ կտևի, գրում է «Փաստինֆոն»։ Հուլիսի 6-ից սկսած՝ օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, տաք օդի հոսանքը կնահանջի՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող սառը օդային հոսանքներին, օդի ջերմաստիճանը կնվազի: Հուլիսի 6-7-ը կգրանցվի ջերմաստիճանային անկում, +35-36 աստիճան է սպասվում: Սուրենյանը նշել է, որ հուլիսին, ընդհանուր առմամբ, տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հանրապետության հովտային շրջաններում (Արարատյան դաշտավայրում և Երևանում) առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40-41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, կլինեն օրեր, երբ կունենանք նաև սառը հոսանքի ներթափանցում: «Շոգերը ժամանակ առ ժամանակ կընդհատվեն սառը օդային հոսանքներով, որոնք Հանրապետության առանձին հատվածներում կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-ասել է նա: Տեղումների քանակը հուլիսին Հանրապետութունում կանխատեսվում է նորմայի սահմաններում: Սուրենյանը տեղեկացրել է նաև, որ հունիսին ջերմաստիճանը գերազանցել է պատմական ռեկորդը՝ մինչև +41.2 է գրանցվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |