Արման Փաշիկյանը տեսականորեն պահպանել է անհատական ԵԱ հաղթանակ տանելու շանսերը

PanARMENIAN.Net - Ավարտվել է անհատական ԵԱ 10-րդ` նախավերջին փուլը: Այս անգամ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան չորսը. Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց հոլանդացի Յան Թիմմանին, Տիգրան Պետրոսյանը նույնպես սպիտակներով առավելության հասավ Իվան Շարիչի հանդեպ, Արտաշես Մինասյանն այս անգամ սեւերով իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Պեսոտսկու հանդեպ, իսկ Արթուր Չիբոիխչյանը հաղթանակ տարավ հույն Անտոնիոս Պավլիդիսի հանդեպ:



Ոչ ոքի է գրանցվել Վլադիմիր Հակոբյանի եւ Զավեն Անդրեասյանի հանդիպումներին` համապատասխանաբար գերմանացի Գեորգի Մեյերի եւ հույն Իոաննիս Պապաիոանուի հետ: Միակ պարտությունը կրեց Տիգրան Քոթանջյանը` սպիտակներով պարտվելով ռուս Ալեքսանդր Խալիֆմանին:



Այդպիսով, վերջին փուլից առաջ Փաշիկյանն ունի 7 միավոր, Հակոբյանը, Պետրոսյանն ու Անդրեասյանը` 6,5-ական միավոր, Մինասյանը` 6, Քոթանջյանը նախկինի պես 5,5 միավոր ունի, իսկ Չիբուխչյանը 4,5 միավորով ավանդաբարա եզրափակում է Հայաստանի ներկայացուցիչների խումբը:



Նախքան վերջին փուլը առաջատարների շարքում հայտնվեց միանգամից 9 շախմատիստ, որոնք 7,5-ական միավոր ունեն: Հայաստանի ներկայացուցիչներից միայն Արման Փաշիկյանն է պահպանում հաղթական բաժինը առաջնությունում: Բայց հավանականությունը մեծ չէ, քանի որ Արմանը կկարողանա հաղթանակ տամել միայն բոլոր առաջատարների հանդիպումների ոչ ոքի ավարտվելու եւ Վլադիմիր Հակոբյանի հանդեպ իր հաղթանակի դեպքում, վերջին փուլում նրանք ուժերը կչափեն միմյանց հետ: Վլադիմիր Հակոբյանը առաջնությունում հաղթելու բոլոր շանսերը կորցրեց, բայց պահպանեց հաջորդ աշխարհի առաջնության ուղետոմս ստանալու հնարավորությունը:



Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 120 000 եվրո, որոնցից առաջին տեղի համար` 15 000 եվրո, երկրորդ տեղի համար` 12 000 եվրո, երրորդ տեղի համար` 10 000 եվրո:



Բացի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից, եվրոպական Շախմատային Միության որոշմամբ եւ ՖԻԴԵ-ի ցուցումների համաձայն, առաջնությանը խաղարկվելու են հաջորդ աշխարհի առաջնության 22 ուղետոմսեր:



Այսօր կկայանա Եվրոպայի անհատական առաջնության 11-րդ փուլը: Փակման արարողությունը տեղի կունենա մարտի 18-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---