Թիրախային ևս մեկ խումբ՝ բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում 5 հուլիսի 2021 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան տասը տարի, Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ ջանքերով, հանրապետության տարբեր մարզերում տան խնդիր է լուծվում: Գործընկերներն աջակցում են այն ընտանիքներին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով, չեն կարողանում ավարտին հասցնել իրենց կիսակառույցների շինարարությունը, բնակվում են վագոն-տնակներում կամ առհասարակ՝ ծածկի խնդիր ունեն: Ընթացիկ տարում, ծրագրի թիրախային խմբում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքները: 2021թ. բնակարանաշինության ծրագիրն արդեն մեկնարկել է. կողմերը ստորագրել են գործակցության պայմանագիրը և անցել ծրագրի հերթական փուլերին: Գործընկեր կազմակերպությունների ղեկավար թիմերը շրջայցով եղել են Վայոց ձորում: Առաջին հանդիպումը կազմակերպվել է Արցախից Եղեգնաձոր տեղափոխված՝ Ղամբարյանների ընտանիքի հետ: Ղամբարյանների ընտանիքը քառորդ դար՝ քսանհինգ տարի, ապրել է Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Հայկն ու իր կինը՝ Հասմիկը, այնտեղ էլ հանդիպել և ամուսնացել են, տուն-տեղ են ստեղծել, երեխաներ ունեցել: Վերջին պատերազմի ժամանակ, շատ ընտանիքների նման, Ղամբարյանները ևս ստիպված են եղել թողնել տարիների ստեղծածն ու տեղափոխվել Վայոց ձոր: Որոշ ժամանակ վարձակալությամբ բնակվելուց հետո, Հայկը կարողացել է տուն գնել, որը տանիքի և ջերմամատակարարման համակարգի կառուցման խնդիր ունի: Ղամբարյաններին աջակցելու պատրաստակամություն հայտնած գործընկերները ընտանիքին ներառել են բնակարանաշինության ծրագրում: «Դժվար է տուն կորցնելը: Դժվար է տնից տուն տեղափոխվելը: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Կյանքը շարունակվում է, մենք էլ պիտի կարողանանք նոր ու ավելի ամուր հիմքեր ստեղծել: Տունը կարողացել ենք գնել, սակայն տանիքի ու ջեռուցման խնդիր ունենք», - ասել է Հայկը: 2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ: «Երկրում ստեղծված իրավիճակն ու պատերազմի դաժան ձեռագիրը պատճառ դարձան, որպեսզի մեր ընկերությունը վերանայի իր ռազմավարությունը և ճկուն մոտեցում դրսևորի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի (ԿՍՊ) իրականացման հարցում: Բնակարանաշինության՝ այս տարվա ծրագրում ևս եղան որոշ փոփոխություններ: Մեր գործընկերների հետ ընդունեցինք կարևոր որոշում: Այն թիրախային խումբը, որին աջակցել ենք ավելի քան տասը տարի, դարձյալ չի անտեսվելու, սակայն կա նաև կյանքի բերումով կրկնակի հարված ստացած ընտանիքներին ամուր հենարան լինելու անհրաժեշտություն: Մենք լինելու ենք նաև Արցախից տեղահանված և անտուն մնացած ընտանիքների կողքին: Աջակցելու ենք սիրով, համբերությամբ և ձգտելու ենք տարածել դրական էներգիա: Մեզ բոլորիս դա շատ անհրաժեշտ է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» միջև այս տարվա պայմանագիրն արդեն ստորագրվել է: Նախատեսվում է, որ հատկացված բյուջեով կկարողանանք աջակցել 84 ընտանիքի. մինչև տարեվերջ ավարտին կհասցնենք 44 կիսակառույց տան շինարարություն և 40 տան վերանորոգման աշխատանքներ: Ընտանիքների մի մասի հետ աշխատանքներն արդեն սկսել ենք, մյուս մասը դեռ ընտրության փուլում է: Հույս ունենք, որ ծրագրի աջակցությամբ՝ ընտանիքները կհիմնավորվեն և ազգին ճակատագիր դարձած տեղահանումները այլևս չեն կրկնվի»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |