34 կգ դեղամիջոցի ապօրինի ներմուծման դեպք է բացահայտվել

34 կգ դեղամիջոցի ապօրինի ներմուծման դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Մ.-ի կողմից շահագործվող մեքենայի սրահի վահանակի, հետևի թափարգելի, բեռնախցիկի դռան և վառելիքի բաքի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած 6,45 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների տուփեր, ինչպես նաև մոտ 28 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---