ՀՀ-ում կորոնավիրուսի 138 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 138 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,597-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4549 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։

Ապաքինվել է ևս 79 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,810 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3128-ի։

Հուլիսի 12-ին կատարվել է 4150 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,242,361թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---