Գորիսում կրակոցներ են հնչել․ 2 անձ հիվանդանոցում է

Գորիսում կրակոցներ են հնչել․ 2 անձ հիվանդանոցում է

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 14-ի գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել։ ՀՀ ոստիկանությունից հաստատել են, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ահազանգ են ստացել այն մասին, որ 2 անձ վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» ԲԿ։

Ոստիկանությունից ասել են, որ դեպքի հանգամանքները պարզում են, գործով զբաղվում է Քննչական կոմիտեն։

Ըստ Hraparak-ի, փոխհրաձգությունը եղել է Սուրիկ Խաչատրյանի որդու (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանի և Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու մասնակցությամբ:

Armlur-ի տեղեկություններով՝ Գորիսի կրակոցների գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, տարել են ոստիկանության Գորիսի բաժին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---