Վրաստան-ՀՀ սահմանին 4 բալանոց երկրաշարժ է եղել

Վրաստան-ՀՀ սահմանին 4 բալանոց երկրաշարժ է եղել

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին՝ ժամը 11:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:04-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի Բավրա և Լոռու Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---