Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը կարող են միանալ GEANT ցանցին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը քննարկում է GEANT համաեվրոպական արագընթաց համակարգչային ցանցին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միանալու հարցը: Ցանցը սպասարկում է 30 միլիոն օգտագործողի ինչպես Եվրամիությունում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում:

Եվրամիությունն արդեն 1,4 մլն եվրո է տրամադրել այդ նախագծի իրականացման համար, որը Հարավային Կովկասին երկրների հետազոտողներին եւ գիտնականների հնարավորություն կտա իրենց արտասահմանյան գործընկերների հետ շփվել արագընթաց ինտերնետային ցանցի միջոցով: «Այդ նախագիծը Սեւծովյան տարածաշրջանի գիտնականներին գլոբալ գիտահետազոտական ընկերակցության հետ կապող կամուրջ կհանդիսանա: Մենք ակնկալում ենք, որ GEANT-ի հետ սերտ համագործակցությունը լավ արդյունքներ կտա Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս», հայտարարել է Եվրամիության տեղեկատվական հասարակության եւ զանգվածային լրատվամիջոցների գծով հանձնակատար Վիվիան Ռեդինգը:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարտին Սելմեյրի խոսքերով, GEANT-ը հնարավորություն է տալիս հետազոտողներին շփվել մեկ վայրկյանում 10 գիգաբիտ արագությամբ: GEANT նախագծի արժեքը կազմում է 200 մլն եվրո, որի կեսն ապահովվում է ԵՄ-ի բյուջետից, հաղորդում է Xinhua-ը
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---