«Ուրարտուի» համար նոր մարզադաշտ կկառուցվի․ Չելոյանցը ներկայացրել է ներդրումային ծրագրերը

«Ուրարտուի» համար նոր մարզադաշտ կկառուցվի․ Չելոյանցը ներկայացրել է ներդրումային ծրագրերը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին, որը ներկայացրել է Երևանում կառուցապատման և շինարարության ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Նշվել է, որ դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար, ինչը կնպաստի ակումբի շարունակական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործարարի՝ ներդրումային նոր նախագծեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---