Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 19:30-20:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված պարկուճներ, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կրակոցներն արձակվել են Toyota-ի միջից՝ BMW X5-ի ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---