ՀՀ-ում Covid-19-ի դեմ 131,080 պատվաստում է արվել

ՀՀ-ում Covid-19-ի դեմ 131,080 պատվաստում է արվել

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131,080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94,560, երկրորդ դեղաչափ` 36,520։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

AstraZeneca-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---