Վրաստանի օլիմպիականների կազմում նաև հայ մարզիկ կա19 հուլիսի 2021 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Օլիմպիական հավաքականի կազմում Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև հայ մարզիկ: Թեթև աթլետիկայի մարզաձևի գնդի հրման մրցումներին Վրաստանի մարզական դրոշի ներքո հանդես կգա Վրաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Համահայկական հինգ խաղերի մասնակից, վերջին չորս խաղերի հաղթող ու Համահայկական խաղերում գնդի հրման (թեթև աթլետիկա) մարզաձևի ռեկորդակիր (19,26 մետր), Թբիլիսիի բնակիչ Բենիկ Աբրահամյանը։ 36-ամյա Բենիկ Աբրահամյանի համար Տիկիոյի խաղերր երկրորդն են, նա 2016 թվականին Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին, գրում է Արմենպրեսը։ Տոկիոյում կանանալիք Օլիմպիական խաղերին Վրաստանը ներկայացված է 11 մարզաձևերում (ըմբշամարտ, ձյուդո, ծանրամարտ, թեթև աթլետիկա, սուսերամարտ, լող, թենիս, բռնցքամարտ, կարատե, գեղարվեստական մարմնամարզություն և հրաձգություն ատրճանակից) 35 մարզիկով։ Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգրեր է նվաճել 17 մարզիկ։ 2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |