Երասխի համայնքապետը վիրահատվել է20 հուլիսի 2021 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ուսի հատվածում վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը վիրահատվել է։ Այդ մասին տեղեկացրել է նրա զարմիկը, գրում է Sputnik Արմենիան։ «Նա ուսի վնասվածք է ստացել, արդեն վիրահատել են։ Հիմա վիճակը նորմալ է, դեռ գտնվում է բժշկական կենտրոնում, առայժմ չգիտենք՝ որքան դեռ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն կլինի», - ասել է նա։ Օղիկյանի գիտակցությունը տեղն է, նրա վնասվածքն աջ ուսի հատվածում է։ Ադրբեջանական զինուժը գիշերը մինչև ժամը 02:00-ը կրակել է Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Օղիկյանը, որն այդ պահին մարում էր ադրբեջանական գնդակոծության հետևանքով դիրքերում բռնկված հրդեհը։ Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |