ՔԿ․ Ժամկետայինի մահվան գործով դիրքի ավագը կալանավորվել է20 հուլիսի 2021 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր զինվարչության 5-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մասնավորապես՝ հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն, զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում և տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում, ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Հուլիսի 16-ին ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալուց հետո զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ղազարյանը մահացել է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |