Էրդողան․ Ալիևի հետ քննարկում ենք Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցը

Էրդողան․ Ալիևի հետ քննարկում ենք Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից այդ կազմավորման ճանաչմանը, ասել է, որ այդ հարցում ոչ մի կասկած չկա։

«Իմ եղբայր Ալիևի հետ մշտապես քննարկում ենք այդ հարցը»,-ասել է Էրդողանը, գրում է ԱՊԱ-ն։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանից բարձր մակարդակի այցերը Հյուսիսային Կիպրոս շարունակական են լինելու։

Ադրբեջանցի բարձաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը պատմության առաջին անգամ այցելել է Հյուսիսային Կիպրոս։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---