Գրոսմայստեր Մարտիրոսյանը մանրամասներ է պատմել World Cup R3 win-ից, որտեղ հաղթել է Մամեդյարովին21 հուլիսի 2021 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթելով աշխարհի 6-րդ շախմատիստ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին, դուրս է թողել նրան աշխարհի գավաթի խաղարկությունից, կիսվել է հաղթանիկից հետո իր զգացմունքներով։ Մարտիրոսյանը թայբրեյքում հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին 1.5-0.5 հաշվով։ Հայ շախմատիստը Մամեդյարովին «շատ ուժեղ խաղացող» է անվանել։ Առաջին պարտիայում Մամեդյարովը սպիտակներով էր խաղում, սակայն Մարտիրոսյանը լավ էր պաշտպանվում և նրան հաջողվեց հաղթանակի հասնել էնդշպիլում։ Իսկ երկրորդ պարտիայում, որտեղ հայ շախմատիստն էր սպիտակներով խաղում, Մարտիրոսյանը չցանկացավ բավարարվել ոչ ոքիով և բոլոր ջանքերը գործադրեց Մամեդյարովին հաղթելու համար։ Մարտիրոսյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի 2021թ․ աշխարհի առաջնության 4-րդ փուլ։ Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից բացի, մրցաշարի երկու լավագույն խաղացողները կմասնակցեն 2022թ․ հավակնորդների մրցաշարին, ինչպես նաև կարժանանան դրամական պարգևի՝ 110,000 դոլար և 80,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողի համար։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |