Երեւանում տեղի կունենա «23,5» թուրքական ֆիլմերի փառատոնը

PanARMENIAN.Net - Մարտի 19-21 Երեւանում տեղի կունենա «23,5» թուրքական ֆիլմերի փառատոնը: «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում կներկայացվեն թուրք երիտասարդ ռեժիսորների 7 կարճամետրաժ ժապավեններ: Ներկայացված ֆիլմերի թվում է «Հրանտ/Ֆիրաթ» Հրանտ Դինքի մասին 7-րոպեանոց փաստագրական ֆիլմը, որի հիմքում 2006թ. Բոսֆորի Համալսարանում Հայաստանին նվիրված առաջին համաժողովի Դինքի ելույթի կադրերն են, ինչպես նաեւ նկարահանումներ Հրանտ Դինքի սպանության վայրից:



Փառատոնին կներկայացվեն նաեւ «Ցախ», «Երբ ջարդված է սառույցը» եւ «Կապիտան-իստ-ամբուլ» փաստագրական, «Դատարկ գլուխներ» անիմացիոն, «Լռություն» եւ «Աջաբա» խաղարկային ֆիլմերը:



Փառատոնը կազմակերպվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի Դեսպանության աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում կկայանան Երեւանի մի քանի բուհերի ֆիլմերի ցուցադրություններ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---