Ադրբեջանը դեպի Շուշի երկաթուղի կկառուցի![]() 24 հուլիսի 2021 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դեպի Շուշի երկաթուղի կկառուցի, նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը, գրում է Trend-ը։ Նա հայտնել է նաև, որ նախագծման աշխատանքներն իրականացնում է թուրքական ընկերությունը։ «Այնտեղ լեռնային տեղանք է։ Ինչպես հայտնի է, Շուշին հայտարարվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, ուստի կարևոր է այդ ուղղությամբ երկաթուղի կառուցել։ Այդ կապակցությամբ հանձնարարությունը տրված է, աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա։ 2020թ․ աշնան 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշին հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |