Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով հաղթել է իրանցի շախմատիստին

Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով հաղթել է իրանցի շախմատիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը ևս մեկ հաղթանակ է տարել Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անցկացվում է Սոչիում: 1/8 եզրափակչի առաջին պարտիայում նա սև խաղաքարերով հաղթել է Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբային:

Իրանցի շախմատիսիտի հետ երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 26-ին, որտեղ Մարտիրոսյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով։

Մինչ այդ Մարտիրոսյանը հաղթել էր խորվաթ Անտե Բրկիչին և մրցապայքարից դուրս թողել ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին։

Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---