ՊՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈւ-ն Քարվաճառում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել26 հուլիսի 2021 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու տեղեկությունը, որը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել են գերատեսչությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն առավոտյան ժամը 3-ից կրակ են բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկվում։ Հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նրան հաջողվել է փրկել և կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Հուլիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմանում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Ադրբեջանը սադրիչ ործողություններ է ձեռնարկում նաև Երասխու մ և հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |