Մխիթարյան․ Մոուրինյոյի հետ որոշել ենք նոր էջ բացել

Մխիթարյան․ Մոուրինյոյի հետ որոշել ենք նոր էջ բացել

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով «Ռոմայի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնած Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերություններին, ասել է, որ կոնֆլիկտը հարթված է, գրում է Romapress-ը։

Մխիթարյանը հավելել է, որ չի ցանկանում խոսել անցյալի մասին։

«Մենք ամեն ինչ քննարկեցինք անձնական զրույցի ժամանակ և որոշել ենք նոր էջ բացել։ Մոուրինյոն հավակնոտ մարզիչ է՝ նա միշտ հաղթանակի է ձգտում։ Հուսով ենք, որ ինչ-որ հաղթանակ կունենանք նրա գլխավորությամբ՝ նրա հետ դա հնարավոր է»,- ասել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը երկարացրել է «Ռոմայի» հետ պայմանագիրը մինչև 2022 թվականի ամառ:

Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ կար, երբ նրանք աշխատում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---