Պեսկովը՝ թյուրքական համատեղ բանակի մասին․ Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը

Պեսկովը՝ թյուրքական համատեղ բանակի մասին․ Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրության մասին հարցին, հայտարարել է, որ այդ երկրները երկկողմ կապերն են զարգացնում՝ նրանց ինքնիշխան իրավունքն է։

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացումը չի լինի ի վնաս տարծաշրջանային կայանության, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կարևոր է, որ դա չլինի ի վնաս տարածաշրջանի կայունության և կանխատեսելիությանը։ Այդ առումով մենք մշտական շփումների մեջ ենք և թուրք, և ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլին հայտնի չէ այդ հարցի շուրջ գործադիր իշխանության՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների հայտարարությունների մասին։

Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։

Ըստ նրա, պայմանավորվածությունների շրջանակում, այդ թվում անցկացվում են երկու երկրների համատեղ զորավարժություններ։

Photo: TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---