Բրիտանացի գիտնականները հնարավոր են համարում 35% մահացությամբ Covid-ի շտամի հայտնվելը31 հուլիսի 2021 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի գիտնականները հնարավոր են համարում 35% մահացությամբ Covid-ի շտամի հայտնվելը։ Նրանք կորոնավիրուսի մուտացիաների զարգացման մի շարք հնարավոր սցենարներ են ներկայացրել Մեծ Բրիտանիայի արտակարգ իրավիճակների գծով խորհրդականների կառավարական խմբի զեկույցում։ Խումբը գլխավորում է կառավարության գլխավոր գիտական խորհրդատու Պատրիկ Վալանսը, համանախագահն է Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթթին, գրում է ՌԲԿ-ն։ Սցենարներից մեկով ենթադրվում է կորոնավիրուսի այնպիսի տարբերակի առաջացում, որը կհանգեցնի ծանր ընթացքով դեպքերի մեծ քանակի և վարակվածների թվում մահացության ավելի բարձր տոկոսի։ Փորձագետները «իրապես հնարավոր են» համարում նման զարգացումը։ Ըստ նրանց, խուսափել այս սցենարից հանարավոր է պատվաստանյութերի լրացուցիչ դեղաչափերի, ինչպես նաև վարակի փոխանցումն ու արտերկրից ներկրումը նվազագույնի հասցնելու միջոցով։ Գիտնականները մեկ այլ հնարավոր սցենար են համարում այնպիսի տարբերակների հայտնվելը, որոնք կայուն կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղամիջոցների հանդեպ։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր աշխարհում կորոնավիրուսի հնարավոր երրորդ ալիքի մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |