Բաչկովը շնորհակալ է աջակցության համար․ «Այնքան հաղորդագրություններ եմ ստացել»

Բաչկովը շնորհակալ է աջակցության համար․ «Այնքան հաղորդագրություններ եմ ստացել»

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում Ադրբեջանի ներկայացուցչին հաղթելուց հետո շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սպասում էին այս հաղթանակին։ Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է Բաչկովը, գրում է Shantnews.am-ը։

Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովի հետ, որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---