ԱՀՀ-ը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցելելու որոշմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցելելու որոշմանը: ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունու խոսքերով, նախագահ Օբաման եզակի հնարավորություն ունի «ուժեղացնելու Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտության ճանաչման վերաբերյալ իր հայտարարությունները»: «Համագումարն անկեղծորեն հավատում է, որ նախագահ Օբաման, փոխնախագահ Բայդենն ու պետքարտուղար Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը կճանաչեն որպես պատմական փաստ: Մենք նաեւ Վաշինգտոնում փոփոխությունների հույս ունենք, որոնք կընդգրկեն Պետքարտուղարությանը Հայոց ցեղասպանության հրապարակային ճանաչումը, ինչպես դա արել էլ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Գենրի Մորգենթաուն, արգելող Ջորջ Բուշի վարչակազմի դոկտրինայի վերանայումը», - նշվում է ԱՀՀ-ի հայտարարության մեջ:



ԱՀՀ-ը նաեւ կարեւոր է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնումը եւ ողջունում է այդ ուղղությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը: 15-ամյա շրջափակումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է դառնա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատանդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---